Սեքսուալ սկանդալի պատճառով 2018 թվականի Գրականության Նոբելյան մրցանակը չեղարկվել է

Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ 2018թ. չի հանձնի Գրականության Նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով, գրում է «The Guardian»-ը:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ 75 տարվա ընթացքում առաջին անգամ ժյուրին այս աշնանը չի հանձնի աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակը, բայց փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն կհայտարարի:

Հայտնի է, որ սկանդալի կիզակետում է հայտնվել ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, որը  մեղադրվում է 18 կանանց նկատմամբ սեռական ոտձգությունների և բռնության իրականցման համար: Առնոն ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է: Բացի այդ, Ժան-Կլոդ Առնոն մեղադրվել է նաև յոթ նոբելյան մրցանակակրի անունների արտահոսքի համար:

Public.am

Comments (0)
Add Comment