- բրինձ (կլոր) — 200 գր
- շաքարավազ — 15 գր
- հավի բդիկ — 600 գր
- գազար — 1 հատ
- սխտոր — 3 ատամիկ
- սոյայի սոուս — 2-3 ճ/գ
- քացախ խնձորի — 25 մլ
- աղ — 1/2 թ/գ
- սոխ — 1 հատ
- պղպեղ կարմիր — 1 հատ
- կոճապղպեղ (имбирь) — 2 թ/գ
Պատրաստման եղանակ
- Բրինձը լվանում ենք հոսող սառը ջրի մեջ, ապա լցնում ենք 220 մլ ջրով լի կաթսայի մեջ։ Ապա փակում ենք կափարիչով ու դնում ենք ուժեղ կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։ Կրակը մեղմացնում ենք ու շարունակում ենք բրինձը եփել, որպեսզի հեղուկը ներծծվի։
- Առանձին տարայի մեջ լցնում ենք քացախը, աղը, շաքարավազն ու դնում ենք մեղմ կրակի վրա ու անընդհատ խառնում։
Բրինձը լցնում ենք մեծ տարայի մեջ, ավելացնում ենք քացախի խառնուրդով և խառնում ենք։
Սոխը, սխտորն ու կոճապղպեղը մանր կտրատում, իսկ գազարն ու պղպեղը բաժանում ենք բարակ տաշեղների։ Հավի ազդրամիսը բաժանում են փոքրիկ կտորների։
- Սոխը 2 րոպե տապակում ենք, ավելացնում ենք սխտորն ու կոճապղպեղը և մի քանի րոպե տապակում ենք։
- Ավելացնում ենք գազարն ու պղպեղը և մոտ 3 րոպե տապակում ենք։
- Ավելացնում ենք կտրատած հավի միսը։
- Լցնում ենք բրինձը, ապա՝ սոյայի սոուսն ու խառնում ենք։ Ավելացնում ենք կանաչ սոխն ու հանում ենք կրակի վրայից։
- Համեղ ուտեստը պատրաստ է։ Մատուցում ենք տաք վիճակում
Public.am