Երբ սիրահարներն ունեն ընդհանուր հետաքրքրություններ, թե ինչպես տնօրինել ազատ ժամանակը, նրանց մոտ սովորաբար խնդիրներ չեն առաջանում: Բրիթնի Սփիրսը և Սեմ Ասգարին հենց այդպիսի զույգերից են: 36-ամյա երգչուհին և նրա 24-ամյա սիրեցյալը շատ անտարբեր են սպորտի նկատմամբ, սակայն իրենց ժամանակը փորձում են արդյունավետ օգտագործել: Ինսթագրամյան իր էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է զուգընկերոջ օգնությամբ ձգել որովայնի մկանները:
Public.am