Արոնյանը Բադեն-Բադեն թիմի կազմում կպայքարի Բունդեսլիգայի հաղթողի կոչման համար

Բունդեսլիգայի հաղթողը կորոշվի փլեյ-օֆում:

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Գերմանիայում կայացել են շախմատի Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 13-15-րդ տուրերը:

Բունդեսլիգայի ուժեղագույն՝ «Բադեն-Բադեն» թիմի կազմում հանդես է եկել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մեր շախմատիստը տարել է 1 հաղթանակ և երկու պարտիա ավարտել հաշտությամբ:

 15 տուրերից հետո «Բադեն-Բադեն» և «Սոլինգեն» ակումբները վաստակել են 27-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները:

Բունդեսլիգայի հաղթողը կորոշվի փլեյ-օֆում:

Ավելացնենք, որ «Բադեն-Բադեն» թիմի կազմում հանդես է եկել նաև Սերգեյ Մովսեսյանը, ով խաղացել է 8 պարտիա և վաստակել 5 միավոր:

Public.am

Comments (0)
Add Comment