Աշխարհահռչակ շվեդական «ABBA» փոփ-խումբը վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգ է ձայնագրել:
Բեննի Անդերսոնը, Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելթսքոգը և Աննի-Ֆրիդ Լինգսթադը ուրբաթ օրը հայտնել են, որ երկու նոր երգ են ձայնագրել, որոնք կկատարեն դեկտեմբերին՝ հեռուստաշոուներից մեկի ընթացքում:
70-ականների ամենահայտնի այս խումբը իր փլուզման մասին պաշտոնապես չէր հայտարարել, սակայն 80-ականներից համերգներ ու նոր կատարումներ չի ներկայացրել:
Public.am