Ապրիլի 26-ին իր ծննդյան 48-րդ տարեդարձն է նշում Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը, ինչի կապակցությամբ «Vogue»-ը ներկայացրել է նախկին մոդելի լավագույն ելույթներն ու ամենահաջողված կերպարները:
Հագնվելու ոճը, թերևս, միակ բանն է, որի դեպքում Մելանյա Թրամփի նույնիսկ ամենամոլի քննադատներն են ստիպված լռել:
Առաջին տիկինը հայտնի է դիզայներական թանկարժեք հագուստների ու կոշիկների հանդեպ մեծ սիրով: Չնայած, որ կարգավիճակը Մելանյա Թրամփին պարտավորեցնում է հագնվել զուսպ, սակայն դա նրան չի խանգարում միշտ շլացնող ու գայթակղիչ տեսք ունենալ:
Ի դեպ, հագուստների ընտրության հարցում առաջին տիկինը փորձում է հնարավորինս հայրենասեր լինել ու նախապատվություն տալ ամերիկյան բրենդներին՝ «Michael Kors», «The Row» և «Calvin Klein»:
Public.am