Իռլանդիայի կառավարությունը «Apple» ընկերության հետ համաձայնեցրել է 2003-2014 թթ. հարկային վճարումների հետ կապված պարտքերի վճարման կոնկրետ ժամկետները, գրում է «kommersant.ru»-ն՝ մանրամասնելով, որ խոսքը 13 մլրդ եվրոյի մասին է:
Ինչպես հայտարարել է Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհյուն, գումարները ընկերությունից կստացվեն առանձին փոխանցումներով՝ սկսած ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից և ինչպես սպասվում է՝ սեպտեմբերին ընկերության բոլոր պարտքերը մարված կլինեն:
Հիշեցնենք, որ «Apple»-ի հարկային պարտքերի հարցը ԵՄ-ի առաջ է կանգնել 2016 թ. օգոստոսին, երբ Եվրահանձնաժողովը պարզել է, որ 2003-2014 թթ. Իռլանդիայի իշխանություններն օգնել են Apple-ին նվազեցնել Եվրոպայում ընկերության վճարվող հարկերը:
«Apple»-ը և Իռլանդիայի իշխանությունները բողոքարկել են Եվրահանձնաժողովի որոշումը, բայց դեկտեմբերին նախնական համաձայնություն են կնքել վճարումների մեկնարկի հարցով:
Public.am