Փաշինյանի նախաձեռնած ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ակցիաների ընթացքում, խիստ նախնական տվյալների համաձայն, լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների 27 խախտում է արձանագրվել: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ 10 օրերի ընթացքում լրագրողների նկատմամբ 16 ֆիզիկական բռնության դեպք է արձանագրվել: «Ես շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին, ովքեր այս դրամատիկ իրադարձությունների ֆոնին, հաճախ վտանգելով իրենց առողջությունը, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը տեղեկացնում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ակտիվ լուսաբանում էր հատկապես օնլայն մեդիան: «Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, լրատվամիջոցների վրա է լինելու հասարակությանը տեղեկացնելու պարտականությունը: Այդ ֆոնին չեն բացառվում նաև բռնությունները»,-հավելեց նա:

 

Public.am

Comments (0)
Add Comment