Դիետոլոգները նշել են կրծքի համար օգտակար մթերքները

Մարմնի այս մասը սովորաբար հիասթափեցնում է կանանց, ստիպելով մտածել պլաստիկ վիրահատության օգնությամբ այն ուղղելու մասին:

Կանայք հաճախ քննադատաբար են մոտենում իրենց տեսքին`ցանկանալով լինել ավելի գրավիչ, ունենալ կատարյալ կազմվածք, թավշյա մաշկ և, իհարկե, պիրկ կուրծք:

Մարմնի այս մասը սովորաբար հիասթափեցնում է կանանց, ստիպելով մտածել պլաստիկ վիրահատության օգնությամբ այն ուղղելու մասին: Փորձագետները խորհուրդ են տալիս չշտապել ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, այլև փորձել կրծքին ցանկալի տեսակի տալ հատուկ կրեմների, վարժությունների համալիրների կամ համապատասխան դիետաների օգնությամբ:

Ճիշտ դիետա ընտրելով, պարզվում է, դուք կարող եք ոչ միայն կուրծքը գայթակղիչ դարձնել, այլեւ առողջացնել ամբողջ մարմնը, ինչպես նաև նիհարել: Դիետոլոգները կազմել են մթերքի ցանկ՝ հատուկ դիետայի համար, որն օգտագործելով կինը թագուհու տեսք կունենա:

Կրծքում արյան շրջանառությունը ակտիվացնելու, եւ, հետեւաբար, դրա առողջությանը նպաստելու եւ գեղեցիկ տեսք հաղորդելու համար կօգնի մասուրի թուրմը։

Հագեցած արժեքավոր բջջանյութով եւ սպիտակուցներով հարուստ լոբազգիները, հատկապես ոսպը, «դասավորում» են մարմնի այս հատվածի հյուսվածքը, այն դարձնելով ավելի փարթամ: Բացի այդ, այդ մթերքը հզոր էներգիայի աղբյուր են:

Ծիրանի չիրը օրգանիզմից հեռացնում է շլակները՝ մաքրելով այն։ Օգտագործելով այն, կինը ստանում է կրծքի մաքուր, առաձգական մաշկ:

Իրական «մաքրողներ» կարելի է կոչվել կարմիր ու նարնջագույն երանգների բանջարեղեը և մրգերը: Դրանց մեջ պարունակվող հակաօքսիդանտները, մաշկը դարձնում են ձիգ եւ թարմություն են հաղորդում:

Public.am

Comments (0)
Add Comment