Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Մարսել Ռիզեի («Քյոլն»), Թոմաս Մյուլերի («Բավարիա»), Մարկո Ռոյսի («Բորուսիա Դ.»), Լարս Շտինդլի («Բորուսիա Մ.») եւ Մաքսիմիլիան Ֆիլիպի («Բորուսիա Դ.») դիպուկ հարվածները:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ավարտից 5 տուր առաջ Մյունխենի «Բավարիան» ապահովել էր չեմպիոնի տիտղոսը:
Public.am