Մեսսից քիչ խաղադաշտում վազում է միայն Բային

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների խաղարկությունում հակասական ցուցանիշներ է գրանցում:

Ինչպես գրում է armsport.am-ը արգենտինացին մեկ րոպեի ընթացքում միջինում վազում է 90 մետր: Նրանից քիչ խաղադաշտում վազում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային:

Ի տարբերություն սրան, արգենտինացին չափազանց արդյունավետ է գործում: Մեսսի մոտ մեկ խաղի ընթացքում գոլ+փոխանցում արդյունքը 1.2 է: Նա ընդգրկված է  այս տարվա խաղարկության 10 լավագույն ֆուտբոլիստների մեջ:

30-ամյա հարձակվողը դարձել է 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Comments (0)
Add Comment