Ագուերոն վնասվածքի պատճառով չի մասնակցի «Լիվերպուլի» հետ խաղին

«Մանչեսթեր Սիթիի»  գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» հետ խաղին:

«Սերխիոն Մանչեսթերում է: Թիմի հետ նա չի մեկնել Լիվերպուլ: Հիմա մի քիչ ավելի լավ է, սակայն բժիշկները նշում են, որ Ագուերոն դեռ պատրաստ չէ այս խաղին»,- իսպանացի մարզչի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Comments (0)
Add Comment