Դեւիդ Բեքհեմի ավագ որդուն կոշկատակի պատճառով մեղադրել են երեսպաշտության մեջ

0

Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմբերի ավագ որդին ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարի պատճառով քննադատության է արժանացել։ 22-ամյա Բրուքլին Բեքհեմը պատկերված է բրիտանական Superdry ապրանքանիշի սպորտային կոշիկով, ոտքերը դրել է սեղանին։ Կոշկատակին առկա է Vegan («Վեգան») գրությունը։

Օգտատերերը Բրուքլինին մեղադրել են երկերեսանիության համար՝ նշելով, որ տարօրիակ է վեգանություն գովազդել նրա կողմից հրապարակված տեսանյութերի շարքից հետո, որոնցում նա միս էր պատրաստում։ Դրանցից մեկի մեկնաբանություններում Բրուքլինը, որը ցանկանում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալ, նշել է, որ «բիֆշտեքսն իր սիրելի ճաշատեսակն է»։ Տեսանյութում նա նաեւ հայտարարել է․ «Ես բավական հաճախ եմ սթեյք ուտում։ Երբեմն՝ շաբաթվա ընթացքում մեկ անգամ, երբեմն՝ երկու անգամ,  երբեմն՝ երեք անգամ»։

«Դու ամբողջ ընթացքում սթեյքեր են պատրստում, ո՞րն է սրա իմաստը», «չի կարելի այսօր սթեյք պատրաստել, իսկ վաղը վեգան լինել գովազդել», «շաբաթվա ընթացքում երեք անգամ սթեյք է ուտում, սակայն գումարի դիմաց վեգանական կոշիկ է կրում»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Leave A Reply

Your email address will not be published.