«Դժոխք է». Պետրոսյանի կինը դժգոհել է երեք տարի շարունակվող հալածանքից
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ բլոգեր Տատյանա Բրուխունովան, խոստովանել է, որ համացանցում մշտապես հալածանքի առարկա է դառնում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Երեք տարի շարունակ հրապարակային հալածանքի եմ ենթարկվել։ Ասել, թե դա դժոխք է, նշանակում է ոչինչ չասել։ Բայց այդ խավարամիտների շնորհիվ ես առավել ուժեղ դարձա։ Չչարանալ, մարդ մնալ այս իրականությունում չափազանց բարդ խնդիր է», — նշել է Բրուխունովան։
Ընդ որում, Բրուխունովան հիանում է իրենով, քանի որ ոչ ոքի կոպիտ չի պատասխանել եւ չի իջել իր չարակամների մակարդակին։ Տատյանան հեյթերներին «հիվանդ մարդիկ» է անվանել։ Պետրոսյանի կնոջ կարծիքով՝ առողջ մարդը չի ծաղրի եւ չի վիրավորի անծանոթներին։
Ավելի վաղ Բրուխունովան պատմել էր, թե ինչպես են իրեն նվաստացրել նորաձեւ գլխարկի պատճառվ։