«Պետք է գնահատել գեղեցիկ ապրելու արվեստը…»․ Լիա Զախարյան
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել գեղանկարի ֆոնին։ Նա կրում է պուտավոր պրինտով ուլտրակարճ զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Լիան արձակել է մազերը, մեղմ շպարով է։ «Պետք է գնահատել արվեստի գեղեցկությունն ամեն ինչում․․․ գեղանկարչության, ստեղծագործության, կանանց մեջ․․․ բայց, առաջին հերթին, պետք է գնահատել գեղեցիկ ապրելու արվեստը…», — գրել է դերասանուհին։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ հուդիի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու արեւային ակնոց ընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր։