«Խոսքեր չկան». Էվա Խաչատրյանի վառ կերպարը

0

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Դերասանուհին նկարահանման համար վառ կերպար է ընտրել․ Էվան արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու շտապել նրան դրական խոսքեր ուղղել․ «Խոսքեր չկան», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Էվան շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Էվան հավաքել էր մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Իմ միակ ու անկրկնելի թատրոնի 40 ամյակին, խենթ ու խելառ օր էր, խաշ մատուցվեց բեմում քանի որ այդպիսի ավանդույթ է եղել և իհարկե «Երկաթ մրցանակաբաշխություն», որի շրջանակներում ես դարձա «տարվա լավագույն դերասանուհի»։ Թատրոնս, ընկերս, սիրելիս»,- մեկնաբանություններում գրել էր Էվան։ «Տաղանդավոր դերասանուհի, գեղեցիկ ու շքեղ կին»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։

Leave A Reply

Your email address will not be published.