Վարազդատ Հարոյանն ու «Կադիսի» եւս 9 խաղացող վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Կադիսը» հունվարի 6-ին կհյուրընկալվի Սեգունդան ներկայացնող «Ֆուենլաբրադային»։
«Կադիսի» 10 խաղացողներ, այդ թվում Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վարակվել են կորոնավիրուսով եւ բաց կթողնեն հանդիպումը, հաղորդում է twitter.com/ElCadisimo-ն։
«Կադիսի» իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ունենալով 6 պահեստային։
«Ֆուենլաբրադա» — «Կադիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։