Գիսանե Պալյան.«Մշակույթի գործիչը չպետք է խառնվի շուկայական խառը հարցերին, բավարարելով հանդիսատեսի պահանջարկը»

0

Երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես կտրականապես ԴԵՄ եմ մշակույթի նախարարությունը վերացնելուն և ընդամենը մի բաժնի տեսքով ներկայացնելուն։

Հարցը աշխատակազմի կրճատելը չէ` այն միգուցե և ուռճացված է։ Հարցը մշնախարարության աշխատանքի որակի բարձրացումն է։

Պետք է կոնկրետ մշակութային քաղաքականություն մշակվի և կոնկրետ պրոպագանդա արվի մեր` հայկական մշակույթը։Մի երկրում, որտեղ մշակութային գործիչը` ազգի սերուցքը, ամենանվաստ վիճակում է գտնվում, միզերային աշխատավարձ ստանում (խոսքս հարսանիք֊միջոցառումների երգիչների ու հանդիսավարների մասին չէ` բա ի՞նչ անեն, պետք է մի կերպ ապրեն), մի երկրում, որտեղ մշգործիչը չի կարողանում իր արվեստը հանրությանը ներկայացնել մեծ ծախսերի պատճառով, մշակութային սանդղակը երիտասարդների շրջանում էնքան ցածր է, որ մեծ կասկածներ ունեմ, թե երբևէ կարելի կլինի այն բարձրացնել, ինչպե՞ս կարելի է էսպիսի պայմաններում նախարարությունը վերացնել։

Հո ամեն ինչ միայն փորը կուշտ լցնելով ու մի երկու փալաս֊փուլուս հագնելով չի՞։

Եվ այո, մշակույթի գործիչը չպետք է խառնվի շուկայական խառը հարցերին, բավարարելով հանդիսատեսի պահանջարկը, որը շատ հաճախ պլինտուսից ցածր է։ Մշակութային գործիչը պետք է պետական լուրջ աջակցություն ունենա և զբաղված լինի արարելով անկախ գումարային ակնկալիքներից։

 

Картинки по запросу gisane palyan

Մշգործչի վարկանիշը, որպես ազգի ամենակարևոր ներկայացուցչի, էնքան պետք է բարձրացվի, որ երիտասարդները ձգտեն նմանվել նրան։

Մշգործիչը ստեղծագործելու փոխարեն չպետք է զբաղված լինի իր ստեղծածը «առաջ բրդելով֊promote» անելով ու վաճառելով։ Դրա համար կան պրոդյուսերներ և այդ ոլորտի այլ կազմակերպիչներ, ինչպես նաև նախարարությունը իր աջակցությամբ։

Մի խոսքով մշնախարարությունը պետք է մնա ու առողջացվի»։

Leave A Reply

Your email address will not be published.