Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Կյաժը» ֆիլմն արդեն համացանցում է
Համացանցում է հայտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող ֆիլմը։ Ընդամենը 6 րոպե տևողությամբ ֆիլմում ռեժիսորը՝ Հայկ Բաբայանը, փորձել է ներկայացնել հերոսի կյանքը, նրա հետ կապված հիշողությունները։
Ֆիլմի ռեժիսորը պատմել է, որ նա հաճախ է հերոսին երազում տեսնում և հենց դրանցից մեկի հիման վրա էլ նկարահանել է ֆիլմը։
Պարզվում է, որ Ռոբերտ Աբաջյանը և Հայկ Բաբայանը նույն բակից են եղել, սակայն մտերմացել են դպրոցական տարիներին։
Ֆիլմը, որը սկսվում է Արցախյան հերոսամարտից և հասնում մեր օրեր, հենց այդ հիշողությունների հիման վրա էլ նկարահանվել է։
Ֆիլմում նկարահանվել են Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, Գառնիկ Օհանյանը: