Բրիտանական թագավորական ընտանիքը մասնակցել է սուրբծննդյան արարողությանը
Երբեք, ոչ մի տարի Սանդրինգհեմի եկեղեցում սուրբծննդյան տոնական արարողությունը տեղի չի ունեցել առանց թագավորական ընտանիքի մասնակցության: Սակայն այս տարի տոնական արարողությանը չեն ներկայացել դուքս Ֆիլիպը և Քորնուելի դքսուհի Կամիլան:Եվ պալատականները շտապել են տեղեկացնել,որ Էդինբուրգի հերցոգը առողջական խնդիրներ չունի, ու նա պարզապես կմասնակցի հաջորդող բոլոր ընտանեկան միջոցառումներին:
Սակայն հանրության սիրելի Քենսինգտոնյան քառյակը ողջ կազմով ներկա է եղել արարողությանը՝ արքայազն Ուիլյամն ու նրա եղբայրը՝ Հարրին, Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը: Ի դեպ, վերջինները ջերմ զրույցի էին բռնվել ի հեճուկս հանրության մեջ շրջանառվող լուրերի, թե նրանց միջև կոնֆլիկտ գոյություն ունի: