Գարի Նեւիլ․ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները շոկի ենթարկեցին ինձ

0

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Նեւիլը քննադատել է գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի ֆուտբոլիստներին Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում հետնապահներից «Նյուքասլ Յունայթեդի» հետ 1։1 հաշվով ոչ ոքիից հետո։

«Շատ վատ խաղ էր, ոչ մի պրեսինգ եւ ցանկություն։ Ոչ մի բան ճիշտ չէր անում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստների փոխհարաբերություններում ինչ-որ բան այնպես չէ։ Նրանք շոկի ենթարկեցին ինձ։ Ամեն ինչից դժգոհ են, բոլորը բոլորից դժգոհ են։ Նրանք տրամադրված են իրար դեմ։ Ոչ մի լավ բան չկար այդ խաղում։ Հեռացրին նախորդ մարզիչին, հիմա էլ այսպես շարունակելու դեպքում՝ հաջորդին պաշտոնանկ կանեն»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ է «Մանչեսթեր Յունայթեդը» խուսափել պարտությունից։

«Մանչեսթեր Յունայթեդը» (17 խաղ) 7-րդն է՝ 28 միավոր, «Նյուքասլ Յունայթեդը» (19 խաղ) 11 միավորով նախավերջինն է։

46-ամյա Նեւիլը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1992-2011 թվականներին՝ դառնալով Անգլիայի 8-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող։

Leave A Reply

Your email address will not be published.