Մարզահամերգային համալիրում կգործի պատվաստումային շարժական կետ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ն, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի պատվաստումային շարժական կետ:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: