«Բարսելոնան» 1,5 միլիարդ եվրո վարկ կվերցնի
«Բարսելոնայի» անդամները կողմ են քվեարկել «Էսպաի Բարսա» նախագծի ֆինանսավորման նպատակով 1,5 միլիարդ եվրո վարկ վերցնելու որոշմանը, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Նախագծին կողմ է քվեարկել 87,8 տոկոսը։
«Էսպաի Բարսան» ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի ճարտարապետական վերակառուցումը, «Մինիէստադի» ստադիոնի եւ «Պալաու Բլաուգրանա» մարզապալատի վերակառուցումը։
Կբացվեն նոր ռեստորաններ, խանութներ, կվերակառուցվեն ակումբային վարչական հատվածն ու թանգարանը։
Սպասվում է, որ վարկը կտրամադրի Goldman Sachs բանկը։