«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղին մեղադրում են բռնաբարությունների համար
Հոլիվուդյան դերասան Քրիս Նոտին, որը հայտնի է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում Միստեր Բիգի դերով, մեղադրում են երկու դրվագով բռնաբարության համար, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով նամակը, որն ուղարկել են խմբագրություն։
Հայցվորների խոսքով՝ դեպքերից մեկը տեղի է ունեցել Լոս Անջելեսոմ 2004թ․-ին, երկրորդը՝ Նյու Յորքում 2015թ․-ին։ Առաջինը կինը նշում է, որ դերասանին հանդիպել է աշխատավայրում, նա իր հետ սիրախաղ է սկսել, ապա հյուր է կանչել իրեն ու հարկադրել սեռական հարաբերություն ունենալ։ Մյուսի խոսքով՝ 2004թ․-ին, երբ ինքը 22 տարեկան է եղել, դերասանն իր նկատմամբ սեռական բռնություն է գարծադրել Արեւմտյան Հոլիվուդում գտնվող իր բնակարանում։ Այդ ժամանակ կինը ոստիկանություն չի դիմել, քանի որ վախեցել է, որ իրեն կազատեն խոշոր ընկերությունում աշխատանքից, որը համագործակցում էր Նոտի եւ մյուս հայտնիների հետ։
Դերասանը հերքում է բոլոր մեղադրանքները։