Աֆրիկայում պահանջում են Disney ընկերությունից վերցնել «ակունա մատատա» հայտնի արտահայտության հեղինակային իրավունքները

0

Աֆրիկայում ստորագրահավաք է սկսել, որի մասնակիցները պահանջում են ամերիկյան հայտնի The Walt Disney ընկերությունից վերցնել «Առյուծ արքա» մուլտֆիլմում հնչող «ակունա մատատա» արտահայտության հեղինակային իրավունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ստորագրահավաքին միացել է ավելի քան 50 հազար մարդ Զիմբաբվեից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և այլ աֆրիկյան երկրներից:

 

 

Картинки по запросу AKUNA MATATA

Ստորագրահավաքի հեղինակները նշում են, որ «ակունա մատատա» արտահայտությունը դարձել է մուլտֆիլմի խորհրդանիշների մեկը՝ տարածվելով ողջ աշխարհում և վերածվելով Disney-ի բրենդի: «Ակունա մատատա» սուախիլի լեզվից թարգմանաբար նշանակում է «խնդիր չկա», լեզուն տարածված է Քենիայում, Տանզանիայում, Բուրունդիում, Մոզամբիկում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, իսկ դա նշանակում է, որ այն աֆրիկյան մշակութային արժեք է: The Walt Disney ընկերությունը յուրացրել է «ակունա մատատա» արտահայտությունը, իսկ դա Աֆրիկայի շահագործման ևս մեկ տարբերակ է»,- ասել է ստորագրահավաքի հեղինակ Շելտոն Մպալան՝ նշելով, թե արտահայտությունը միայն ավելացնում է ընկերության հեղինակությունը և չի հանրահռչակում աֆրիկյան մշակույթը:

Justia Trademarks ընկերության տվյալներով՝ The Walt Disney ընկերությունն առաջին անգամ որպես իր ապրանքանիշ գրանցել է 1994 թվականին, երբ էկրան բարձրացավ «Առյուծ արքա» մուլտֆիլմը, որի ռեմեյքը էկրաններին կլինի արդեն 2019 թվականի հուլիս

Leave A Reply

Your email address will not be published.