«Գեղեցկուհի». Լիլիթ Կարապետյանի բեմական կերպարը
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ գույնի զգեստ է կրում։ Լիլիթն արձակել է մազերը, նախընտրել է վառ շպար։ Կերպարն ամբողջական է դարձնում խոշոր աքսեսուարը։ Երգչուհու ձեռքին ծաղկեփունջ է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել երգչուհուն․ «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էրկրում։ Լիլիթն արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց, ականջօղեր։ «Իմ կրոնը շատ պարզ է։ Իմ կրոնն է բարությունը (Դալայ Լամա)», մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր գրել․ «Շքեղ»։