Այրում է ճարպերը և փակում ախորժակը

0

ԱՄՆ գիտնականները թուրինջի օգտակար հատկություններն ուսումնասիրող զանգվածային հետազոտություն են իրականացրել։ Պարզվել է, որ այս պտուղը կարող է պայքարել տարբեր հիվանդությունների դեմ, ինչպես նաև նպաստել նյութափոխանակությանն ու նիհարելուն։ Այս մրգի 100 գրամը 42 կկալ է պարունակում, բայց միևնույն ժամանակ 31մգ վիտամին C է պարունակում, որը օրգանիզմին պահանջվող օրական չափաբաժնի 50%-ն է կազմում։ Այս մրգի 100 գրամում նաև 1 գրամ սպիտակուց, 13մգ ֆոլաթթու, 135մգ կալիում, 22 մգ կալցիում, 9 մգ մագնիում, 2գ բջջանյութ է պարունակվում։ Թուրինջը հարուստ է նաև B1 և B6 վիտամիններով։

Healthy Style ամսագրում վերջերս հետաքրքիր հոդված է հրապարակվել, որտեղ Սան Դիեգոյում Սքրիփսի կլինիկայի Բժշկական սննդի հետազոտական կենտրոնի գիտնականները ապացուցում են, որ մարդիկ, ովքեր ամեն օր թուրինջի հյութ են օգտագործում կամ հենց միրգն են ուտում, պարտադիր կերպով նիհարում են։

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.