«Երկու տարի միասին»․ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի ջերմ գրկախառնությունը
Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում զույգը կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Երկու տարի միասին», — հրապարակմանը կից գրել է Միհրան Ծառուկյանը։
Արփի Գաբրիելյանն էլ ամուսնության 2-ամյակի կապակցությամբ եւս լուսանկար է տեղադրել։ Փոքրիկ Ռոբերտի ծնողներին հետեւորդները բազմում մաղթանքներ են հղել։
Նշենք որ օրերս տեղադրված կադրերում հայր ու որդի կերպարանք էին ընդունել եկեղեցում։ Փոքրիկ Ռոբերտը հայրիկի գրկում էր, նրանց հայացքներն ուղղված էին դեպի վեր։ Ընտանեկան հրապարակումը երգիչը չէր մեկնաբանել։