Բենզեմա. ՊՍԺ-ն ուժեղ թիմ է, բայց մենք կարող ենք հաղթել նրանց
Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
«Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար մենք պետք է հաղթենք բոլոր հանդիպումներում։ Բոլորը գիտեն, որ ՊՍԺ-ն ուժեղ թիմ է, բայց մենք կարող ենք հաղթել նրանց։ Չեմպիոնների լիգան կարեւոր մրցաշար է։ Փլեյ-օֆֆ հասած բոլոր թիմերն էլ ձգտելու են տիտղոսին։
Մենք ՊՍԺ-ի հետ դիմակայությունում ձգտելու ենք երկու հաղթանակի։ «Ռեալի» միակ նպատակը գավաթն է»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է RMS Sport-ը։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին եւ պատասխան հանդիպումներ
Փետրվարի 15 եւ մարտի 9
«Սպորտինգ» (Պորտուգալիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ռեալ» (Իսպանիա)
Փետրվարի 16 եւ մարտի 8
«ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա) — «Բավարիա» (Գերմանիա)
«Ինտեր» (Իտալիա) — «Լիվերպուլ» (Անգլիա)
Փետրվարի 22 եւ մարտի 16
«Չելսի» (Անգլիա) — «Լիլ» (Ֆրանսիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) — «Յուվենտուս» (Իտալիա)
Փետրվարի 23 եւ մարտի 15
«Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Այաքս» (Նիդերլանդներ)
«Աթլետիկո» (Իսպանիա) — «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram