Գոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին
Վայրկյաններ առաջ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը` 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Մենամարտը տեղի ունեցավ Ռուսաստանի Կազան քաղաքում:
Հիշեցնենք, որ այսօր պրոֆեսիոնալ ռինգում իր 12-րդ հաղթանակն էր տոնել Նարեկ Աբգարյանը` երեկոյի ընթացքում 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասնելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախզոդբեկ Շարոբիդինի նկատմամբ: