«Բարսելոնայի» նախագահը Ռայոլայի հետ քննարկել է Հոլանդի տրանսֆերը

0

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Թուրինում գործակալ Մինո Ռայոլայի հետ քննարկել է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերը, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Նրանք Թուրին էին ժամանակ Golden Boy մրցանակաբաշխության առիթով։ «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին էր ստացել էր այդ մրցանակը։

Ռայոլայի հետ բանակցությանը մասնակցել է նաեւ կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին։

Լապորտան Ռայոլային խնդրել է նվազեցնել միջնորդավճարը։ Նա խոստացել է, որ Հոլանդը կդառնա կարեւոր դերակատար թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում։

Leave A Reply

Your email address will not be published.