ԻՆՉ ՀԱԳՆԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ. ՏՈՆԱԿԱՆ 5 LOOK ՀԱՅԿԱԿԱՆ MAVITA ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻՑ

0

«Ի՞նչ հագնել Ամանորին»,-եթե այս հարցը ձեզ համար նույնպես ակտուալ է, ապա  կարդում եք մեր գրառումը:  Wnews.am-ի նորաձևության բաժնի խմբագիր Գայանե Շահինյանն այցելել է հայկական արտադրության MAVITA  ապրանքանիշի showroom , դիզայներ Տաթևիկ Մանուկյանի օգնությամբ ընտրել    5 կերպար Ամանորի գիշերը կրելու համար:

«Սիրում եմ ստեղծագործել և ստանալ եզակի ու չկրկնվող զգետներ, որոնց վրա առկա է  և՛ձեռքի աշխատանք, և՛ միտք, և՛ երևակայություն»,- ասում է MAVITA   ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Տաթևիկ Մանուկյանը:

Ամանորի համար դիզայներն  առաջարկում է  մի քանի թրենդային կեպար. «Վերադարձել է  կենդանական պրինտը՝ հատկապես հովազի նախշը, հենց նման զգեստ էլ առաջարկում եմ կրել Ամանորին»:

 

«Մի քանի սեզոն է իրենց տեղը չեն զիջում նաև  փայլ պարունակող գործվածքները, տարբեր չափերի ու կառուցվածքի փուլերը, որոնցով դիզայներներն առաջարկում են  բացմազան հագուստներ ու հետաքրքիր համադրություններ ՝ սպորտայինից մինչև երեկոյան։ Ի դեպ՝  Ամանորին  նման գործվածքից զգեստները շատ ակտուալ են։ MAVITA-ն նույնպես ունի մի քանի հետաքրքիր տարբերակ»:

 

MAVITA-ն այլընտրանքային տարբերակ ևս ունի. «Առաջարկում եմ Ամանորին զգեստի փոխարեն տաբատ կրել,  որը կարելի է համադրել կա՛մ կենդանական պրինտով բլուզի հետ կա՛մ էլ ստանալ վառ colorblock:  Նորաձև են լայն և հետաքրքիր լուծումներով թևերն ու փեշերը, որը նույնպես կարելի է  կիրառել տոներին»։

 

Այնուամենայնիվ,  թրենդներով տարվել դիզայները ևս խորհուրդ չի տալիս. «Կերտե՛ք ձեր  սեփական ոճը, դա միշտ նորաձև է։ Մեծ ուշադրութուն դարձրեք ճիշտ և բնական սանրվածքին, հագուսից ոչ պակաս կարևոր են խնամված վարսերը: Օգտագործեք  աքսեսուարներ. դրանք լրացնում են հագուստը և ընդգծում կերպարը (գոտի, շարֆ, ականջօղեր, բրոշ …): Անպայման ստեղծեք Ձեր բազային զգեստապահարանը, որը կծառայի  մի քանի տարի։Եթե չեք գտնում ձեր ոճը, դիմեք մասնագետների…կարծում եմ,  այս խորհուրդները ոչ միայն Ամանորին, այլև միշտ պետք կգան»:

Աղբյուրը ՝ Wnews.am

 

Leave A Reply

Your email address will not be published.