«Բավարիայի» չպատվաստված ֆուտբոլիստը կորոնավիրուսի հետեւանքների պատճառով չի խաղա 1 ամիս

0

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կորոնավիրուսից հետո թոքերի հետ կապված խնդիրներ ունի եւ բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա չի մասնակցի «Մայնցի», «Շտուտգարտի» եւ «Վոլֆսբուրգի» դեմ առաջիկա հանդիպումներին։

«Ուրախ եմ, որ ինքնամեկուսացումս ավարտվեց, սակայն դեռ չեմ կարող լիարժեք մարզումներ անցկացնել թոքերումս ոչ մեծ ինֆիլտրատի պատճառով։ Կանցկացնեմ մի շարք վերականգնողական մարզումներ եւ ընդհանուր խումբ կվերադառնամ հունվարին»,- ասել է Կիմիխը։

Կիմիխը «Բավարիայի» հինգ ֆուտբոլիստներից մեկն էր, որ հրաժարվել էր պատվաստվել՝ ցանկանալով ուսումնասիրել գործընթացի երկարաժամկետ հետեւանքները։

«Բավարիան» հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով բաց թողած ամեն օրվա համար պահում կլինի չպատվաստված ֆուտբոլիստների աշխատավարձից։

Leave A Reply

Your email address will not be published.