Ինչ ուտել այսօր. սնկով ապուր

0

Ամեն օր Public.am-ը կներկայացնի համեղ, հետաքրքիր  բաղադրատոմսեր, ինչպես նաև դրանց պատրաստման եղանակները:

Բաղադրիչներ
  • սունկ շամպինիոն — 500 գր
  • կարագ — 22 գր
  • նեխուր — 1 ցողուն
  • սոխ — 1 գլուխ
  • սոուս վելյուտե — 1 լ
  • ճարպային սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) — 175 մլ
  • արգանակ — 500 մլ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Սոխն ու նեխուրը կտրտում ենք:
    Սնկով-ապուր-2
  2. Տապակում ենք կարագով այնքան, մինչև սոխը թափանցիկ դառնա:
    Սնկով-ապուր-3
  3. Ավելացնում ենք սունկն ու շարունակում տապակել:
    Սնկով-ապուր-4
  4. Վերցնում ենք մի քանի սունկ ապուրի ձևավորման համար:
    Սնկով-ապուր-5
  5. Մնացած սունկը լցնում ենք կաթսայի մեջ և ծածկում սոուսով (կարագ+ալյուր+հավի արգանակ): Եփում ենք թույլ կրակի վրա 15 րոպե:
    Սնկով-ապուր-6
  6. Այնուհետև ապուրը լցնում ենք բլենդերի մեջ ու հարում:Սնկով-ապուր-7
  7. Ապուրը անցկացնում ենք քամիչով ու նորից լցնում կաթսայի մեջ, որից հետո կրկին դնում ենք կրակի վրա ու ավելացնում արգանակը:
    Սնկով-ապուր-8
  8. Արգանակի չափը պայմանավորված է ձեր ցանկությամբ: Եփում ենք ապուրը՝ հասցնելով եռման աստիճանի, ապա անջատում ենք կրակը և ավելացնում տաք սերուցքը:
    Սնկով-ապուր-9
  9. Ապուրը պատրաստ է: Կարող եք այն ձևավորել սնկի կտորներով ու մատուցել:
    Սնկով-ապուր-10

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.