Ալիեւը Հայաստանից պահանջել է նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «բացման օրը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանից պահանջել է նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «բացման օրը», տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։
«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել մեզ։ Պատերազմի ժամանակ կային այնպիսիները, ովքեր ցանկանում էին կանգնեցնել մեզ, ընդ որում՝ դրանք բավական ուժեղ շրջանակներ էին, բայց մեզ կանգնեցնել չկարողացան։ Ես ասում էի, որպեսզի մեզ ասեն, թե երբ են ազատելու մեր հողերը, եւ այդ ժամանակ մենք պատրաստ ենք կանգ առնել։ Այսօր ես ասում եմ նույն խոսքերը։ Հնչեցրեք օրը, երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, եւ այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- ասել է Ալիեւը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ստոկհոլմում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների չկայացած հանդիպումը հիմնավորել էր «հայկական կողմի սադրանքով»։ «Հայտնի է դարձել Ադրբեջանի Հանրապետության տարածք հայ պատգամավորների անօրինական այցի մասին։ Ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարել երկու երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը Ստոկհոլմում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան։