«Շատ եմ կարեւորում երեխաներին մեր արժեքները փոխանցելը»․ Լուսինե Թովմասյան

0

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Դիլիջանիի երկրագիտական թանգարանում։  «Արիանայի հետ Դիլիջանի թանգարաններից մեկն էինք այցելել (Դիլիջանի երկրագիտական թանգարան), մոտիկից ծանոթանում էր հայկական պատմությանն ու մշակույթին։ Շատ եմ կարեւորում երեխաներին մեր արժեքները փոխանցելը», — հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։

Օրերս հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում էր ճերմակ բլուզ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Փախուստ քաղաքից», — գրել էր Լուսինե Թովմասյանը։

Leave A Reply

Your email address will not be published.