«Տարվա երգի» նկարահանումների ընթացքում Սերգեյ Լազարեւը պոկել է Լերա Կուդրյավցեւայի մազափունջը
Երգիչ Սերգեյ Լազարեւը եւ հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայն «Տարվա երգը 2021»-ի նկարահանումների ընթացքում կատակով վեճ են սարքել, որի ընթացքում շիկահեր գեղեցկուհին անհարմար դրության մեջ է հայտնվել։ Երաժիշտը տեսագրությունը հրապարակել է Ինստագրամի իր էջում։
Հաղորդավարուհին Սերգեյին «մի փոքր հիմարիկ» է անվանել։ Դրանից հետո Լազարեւը հանել է Կուդրյավցեւայի մազերին ամրացված ծաղիկը՝ համելով մազափունջը։
«Կեղծամը կարող էր դուրս գալ»,- կատակել է արտիստը։ Կուդրյավցեւան եւս ծիծաղել է։ Ամենայան հավանականությամբ, նա արհեստական մազափունջն օգտագործել է սանրվածքին ծավալ հաղորդելու նպատակով։