Տոնածառի գինն աստղաբաշխական չէր․ հանրության պահանջն էր, որ ունենանք նոր տոնածառ
Հանրության մոտ բուռն արձագանք է հենց հիացմունքի պահով, մարդկանց մեծամասնությունը շատ ուրախացել է այս տոնածառով, ես ինքս շատ ուրախացել եմ՝ որպես երևանցի:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացված են հանրության բուռն և բացասական արձագանքները, որ կան Երևանի տոնածառի ծախսերի մասով:
«Վստահեցնում եմ, որ գինն իրապես թանկ չի դրա համար, հենց հանրության պահանջն էր, որ ունենանք նոր տոնածառ: Ես սոցցանցերում արդեն նկատում եմ ուրախությունը, և այդ ուրախությունն ամբողջ հայությանն է»,- ասել է քաղաքապետը:
Հարցին, թե արժեր այդքան գումար տրամադրել տոնածառի գնման համար, նա արձագանքել է. «Մենք բավականին մեծ գումար ենք տնտեսել Երևանի 2800-ամյակի միջոցառումներից, սա տնտեսած գումարների շատ փոքրիկ մասնիկն էր, և այս ուրախությունը, վստահեցնում եմ, արժեր: Ասեմ եմ, որ այդ գումարը, որ նշվել էր, նաև լուսավորության, խաղալիքների, հավաքելու համար էր, ոչ միայն տոնածառի»:
Նա հավելել է, որ տոնածառի համար աստղաբաշխական գներ չեն տրվել:
Երեւանի գլխավոր տոնածառը ))
Опубликовано Narek Kirakosyan Вторник, 11 декабря 2018 г.
Աղբյուրը ՝ Lurer.com