Օդրի Հեփբերնը ընտրվել է վերջին 100 տարում նորաձևության հիմնական թելադրողը

0

Բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել Օդրի Հեփբերնը (1929-1993 թթ.) ընտրվել է վերջին 100 տարում նորաձևության հիմնական թելադրողը։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Telegraph-ին։

 

Картинки по запросу Օդրի Հեփբերն
Համաշխարհային հարցմանը, որը կազմակերպել էր DHL ընկերությունը, մասնակցել է ավելի քան 6000 կին Մեծ Բրիտանայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրալիայից, Ճապոնիայից։ Հեփբերնը բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից, զբաղեցրել է առաջին տեղը։ Ամերիկացիները նորաձևության գլխավոր իրենց թելադրողին ճանաչել են Ջոն Քենեդու կնոջը՝ Ժակլինին։

Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում երկրորդ տեղում, իսկ Իտալիայում և ԱՄՆ-ում երրորդ տեղում է արքայադուստր Դիանան։

Ավելի վաղ, բրիտանական Dazed  ամսագիրը 2018 թվականի ամենաոճային մարդկանց էր առանձնացրել։ Առաջին տեղում էր ամերիկացի դերասան Ջեֆրի Գոլդբլումը։

 

Աղբյուրը ՝ Life Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.