«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին որակազրկվել է
«Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին որակազրկվել է Իտալիայի առաջնության երկու խաղով, հաղորդում է Football Italia-ն։
Սպալետին մրցավարի հետ վիճելու համար կամիր քարտ էր ստացել «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 15-րդ հանդիպման ավելացված ժամանակում։
Սպալետին բաց կթողնի «Ատալանտայի» (դեկտեմբերի 4) եւ «Էմպոլիի» (դեկտեմբերի 12) դեմ առաջիկա երկու տուրերի հանդիպումները։
«Նապոլին» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։