«Սիրո մեծ պատմություն». Բեն Աֆլեքն առաջին անգամ մեկնաբանել է սիրավեպը Ջենիֆեր Լոպեսի հետ

0

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը 17 տարի անց Ջենիֆեր Լոպեսի հետ վերամիավորվելուց հետո առաջին անգամ մեծ հարցազրույց է տվել։ Նա The Wall Street Journal-ի հետ զրույցում խոսել է երգչուհու հետ հարաբերությունները վերսկսելու մասին։

«Երբեմն ես մտածում եմ, որ կարող եմ սիրո իմ մեծ պատմությամբ կիսվել ամբողջ աշխարհ հետ։ Իսկապես, հիանալի որոշում էր վերադառնալ սիրելի կնոջս մոտ։ Եվ ես կարող եմ ասե, որ երկրորդ անգամ մեր հարաբերությունները միայն ավելի լավն են, քանի որ հիմա մենք առավել փորձառու ենք»,- պարզաբանել է Բենը։

Աֆլեքը նաեւ նշել է, որ իրեն հաջողակ է համարում, քանի որ կարողացել է օգտագործել երկրորդ հնարավորությունը։ «Իմ բախտը շատ է բերել, չէ՞ որ ես գիտեմ, որ որոշ մարդիկ նույնսիկ առաջին հնարավորություն չեն ստանում՝ ինչ-որ մեկի հետ հարաբերություններ սկսելու համար։ Այս անգամ ես բավական շատ ժամանակ եմ ունեցել՝ նախորդ հարաբերությունների անհաջողությունների մասին մտածելու համար»,- ասել է դերասանը։

Leave A Reply

Your email address will not be published.