Տուխել. Չիլուելը, Կովաչիչը, Կանտեն չեն օգնի մեզ առաջիկա խաղում

0

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է թիմի կադրային խնդիրների մասին։ Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Չելսին» դեկտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Ուոթֆորդին»։

«Ռոմելու Լուկակուն պատրաստ է ավելի շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում։

Չիլիուելը, Կովաչիչը եւ Նգոլո Կանտեն բաց կթողնեն «Ուոթֆորդի» հետ հանդիպումը։ Մի քանի խաղացողների մասնակցությունն էլ հարցականի տակ է։

Ջեյմսի, Ժորժինյոյի եւ Վերների հետ կապված դեռ պետք է սպասել, հետո ընդունել որոշում։ Նրանք մասնակցել են ընդհանուր խմբի մարզմանը, սակայն մասնակցության վերաբերյալ հստակություն կլինի վերջին պահին»,- Տուխելի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուոթֆորդ» — «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։

Leave A Reply

Your email address will not be published.