Սիրավեպի մասին լուրերից հետո Քարդաշյանն ու Ուեսթը միասին միջոցառման են գնացել
Մայամիում տեղի է ունեցել Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի վերջին հավաքածուի՝ «Virgil was here»-ի ցուցադրությունը, որը ստեղծվել է նոյեմբերի 28-ին կյանքից հեռացած Վիրջիլ Աբլոյի կողմից։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միջոցառմանը մասնակցել են ավագ դստեր՝ Նորթի հետ՝ հարգելու Վիրջիլի հիշատակը եւ տեսնելու նրա վերջին ստեղծագործությունը նորաձեւության տան համար։ Ամուսինները դստեր հետ տեղ են զբաղեցրել առաջին շարքում եւ ցուցադրությունը դիտել են մինչեւ վերջ։
Միջոցառմանը ներկա էին նաեւ Lil Baby-ն եւ Pharrell-ը, իսկ Offset-ը, Quavo-ն եւ Kid Cudi-ն մասնակցում էին մոդելի կարգավիճակում։
Քիմը եւ Քանյեն առաջին անգամ էին հանրությանը միասին ներկայանում, երբ լուրեր տարածվեցին, որ Քիմը սիրավեպ ունի կատակերգու Փիթ Դեւիդսոնի հետ։ Ասում են՝ հեռուստաաստղը երջանիկ է Փիթի հետ, սակայն Քանյեն նրանց հարաբերությունները հավանության չի արժանացնում եւ ցանկանում է վերադարձնել կնոջը։
Վերջին շրջանում Ուեսթը հաճախ է խոսում կնոջ հետ վերամիավորվելու ցանկության մասին, որից բաժանվել է մի քանի ամիս առաջ։
«Ես ամեն օր մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես կարող եմ վերադարձնել ընտանիքս եւ ինչպես կարող եմ մոռացնել տալ ցավը, որը պատճառել եմ նրան։ Ես պատասխանատվություն եմ կրում գործողություններիս համար։ Միակ բանը, որ միավորում է իմ հաջողություններն եւ անհաջողությունները, ես եմ»,- վերջերս ասել է Քանյեն։