«Առաջին ալիքը» հայտարարել է «Поле чудес»-ի փակման մասին

0

Ռուսական «Առաջին ալիքը» որոշում է կայացրել փակել «Поле чудес» շոուն եւ այն վերաթողարկել արդեն նոր ձեւաչափով, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։

«Առաջին ալիքը» որոշում է կայացրել չերկարացնել պայմանագիրը նախագիծն արտադրող «ВИД» հեռուստաընկերության հետ՝ պայմանավորված փոփոխված պայմաններով նոր պայմանագիր կնքելու աննպատակահարմարությամբ։

«Մենք շնորհակալ ենք գործընկերներին երկար տարիների արգասաբեր աշխատանքի եւ համատեղ նախագծերի համար, որոնք մտել են հայրենական հեռուստատեսության պատմության մեջ»,- նշել է մամուլի ծառայությունը։

«Առաջին ալիքը» համաձայնություն է ձեռք բերել «CBS» ընկերությունից «Wheel Of Fortune» հեռուստախաղի իրավունքների ձեռքբերման մասին, որի պատճենը ռուսական «Поле чудес» հաղորդումն էր։ «2022թ․-ի հունվարին «Առաջին ալիքի» եթերում, ինչպես միշտ, ուրբաթ օրերին, կթողարկվի «Наше Поле Чудес» շոուն Լեոնիդ Յակուբովիչի մասնակցությամբ»,- հայտարարել է «Առաջին ալիքը»։

Leave A Reply

Your email address will not be published.