«Գարշելի ինքնազգացողություն». Կիրա Նայթլին հիվանդացել է կորոնավիրուսով

0

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթին եւ նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է Page Six-ը։

«Ես վարակվել եմ COVID-ով եւ գարշելի ինքնազգացողություն ունեմ»,- The Times-ին տված հարցազրույցում ասել է դերասանուհին։ Նայթլիի ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը եւ նրանց երեխաները հիվանդությունը թեթեւ են տանում։ «Այդ պատճառով Ջեյմսը շատ ինքնագոհ է․ նա վստահ է, որ դա այն բանի շնորհիվ է, որ նա սիրում է լողալ սառը ջրում, իսկ ես՝ ոչ»,- կատակել է դերասանուհին։

Կիրա Նայթլին եւ Ջեյմս Ռայթոնն ամուսնացել են առաջին դստեր լույս աշխարհ գալուց երկու տարի առաջ՝ 2013թ․-ի մայիսին։ Նրանք ամուսնական արարողությունը կազմակերպել էին Ֆրանսիայում։ Դերասանուհին եւ երաժիշտը մինչ հարսանիքը հանդիպել են երկու տարի, թեեւ մտերիմները չէին հավատում նրանց հարաբերություններին։  Բրիտանական «Klaxons» խմբի երաժիշը Ռայթոնը վատ համբավ ուներ։ Նա հայտնի էր ալկոհոլի եւ աղմկոտ երեկույթների հանդեպ սիրով։

Leave A Reply

Your email address will not be published.