Շերը զարդարել է «Pirelli»-ի 2022-ի օրացույցի էջերը

0

«Pirelli» ընկերությունը համացանցում հրապարակել է The Cal 2022 նոր օրացույցի լուսանկարները։ Լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի կայքում։

Հրապարակումն ավելի քան 160 էջ ունի եւ 70 լուսանկար։ Լուսանկարիչը Բրայան Ադամսն է, որը նշել է, որ այս լուսանկարներով ցանկացել է պատկերել ոչ միայն ճանապարհային ռոմանտիկան ու գլամուրը, այլեւ միայնությունը, որը կարելի է զգալ ճանապարհներին։ Աշխատանքները նվիրված են օրացույցի վերադարձին դադարից հետո, որի պատճառը COVID-19-ի համավարակն էր։

Օրացույցի համար նկարահանվել են Շերը, Իգի Փոփը, Ռիտա Օրան, Ջենիֆեր Հադսոնը, Գրայմսը, Նորմանին եւ այլք։ Նկարահանումներն անց են կացվել Լոս Անջելեսում եւ Կապրիում։

Leave A Reply

Your email address will not be published.