Քիմ Քարդաշյանի ու Քանեյ Ուեսթի որդին դարձավ 3 տարեկան
Նախորդ շաբաթ Քիմ Քարդաշյանի ու Քանեյ Ուեսթի որդու ծնունդն էր․
Սեյնթը դարձավ 3 տարեկան։

Իսկ շատ շուտով՝ դեկտեմբերի 14-ին, նրա զարմիկի՝ Քորթնի Քարդաշյանի որդու՝ Ռեյնի ծնունդն է, ով կդառնա 4 տարեկան։ Ամեն տարի քույրերը տղաների համար համատեղ թեմատիկ երեկո են կազմակերպում։

Նախօրեին Քիմը հետևորդների հետ կիսվել է ընտանեկան նկարով, որն արվել է տոնի ժամանակ։ Նկարում Քիմն ամուսնու ու 3 երեխաների հետ է՝ կանաչ ծառերի ֆոնին, որը ստեղծվել է հենց տոնի համար։ Տոնը ներշնչվել է «Տարզան» մուլտֆիլմից։