Կարլսեն — Նեպոմնյաշչի․ Դուբայում տեղի է ունեցել բացումն ու վիճակահանությունը (ֆոտո, վիդեո)

0

Դուբայում տեղի է ունեցել շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի բացման հանդիսավոր արարողությունը եւ առաջին պարտիայում ֆիգուրների գույների վիճակահանությունը։ Աշխարհի չեմպիոն, 30-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենի (2855) դեմ մրցամարտը տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2782) կսկսի սպիտակ ֆիգուրներով։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ կփորձի պաշտպանել տիտղոսը։

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կչանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։30-ին։

Leave A Reply

Your email address will not be published.