«Մի քանի զանգ եմ կատարել». Մասլյակովը խոսոտավանել է, որ ազդել է «Խաղը» շոուի փակման վրա

0

Ուրախների եւ հնարամիտների ակումբի վարող Ալեքսանդր Մասլյակովը խոստովանել է, որ ազդել է «ТНТ»-ի «Խաղը» շոուի փակման վրա։ Ավելի վաղ նախագծի ժյուրիի անդամներից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը, հայտարարել էր, որ շոուն ժամանակավորապես փակել են համավարակի պատճառով։

Մասլյակովը նախագիծը «ավազակություն» է անվանում՝ «գողություն» բառը չգործածելու համար։

«Այդ թեմայով մի քանի հեռախոսային խոսկացություն է տեղի ունեցել։ Նախ ես եմ զանգահարել, հետո՝ ինձ․․․ Կոչ եմ արել լուծել խնդիրը։ Չէ որ այդ «խաղացողնեը» չեն փորձել ինչ-որ բան փոխել, պարզապես պատճենել են նախագծից, որը գոյություն ունի 60 տարի»,- «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում պատմել է ՈւՀԱ-ի հեղինակը։

Մասլյակովը նշել է, որ «Խաղը» նախագծի հեղինակները բազմաթիվ անգամներ փորձել են կապ հաստատել իր հետ։ Սակայն նա տեսել է զանգողի անունն ու չի պատասխանել։

Leave A Reply

Your email address will not be published.