Tata Steel India. Լեւոն Արոնյանն առաջին օրը տարավ 3 հաղթանակ
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ շախմատի Tata Steel India մրցաշարի երկրորդ օրը Լեւոն Արոնյանը 3 տուրում վաստակեց 1 միավոր։
Հայ գրոսմայստերը պարտվեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, ոչ ոքի խաղաց իրանցի Պարհամ Մաղսուդլուի եւ հնդիկ Ռ․ Պրագնանադհայի հետ։
Արոնյանը 4 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը։ Միաձնյա առաջատարը հնդիկ Արջուն Էրիգաիսին է՝ 5 միավոր։
Նոյեմբերի 19-ին անցկացվելիք վերջին 3 տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն հնդիկներ Մուրալի Կարտիկեյանը, Ռ․ Վայշալին եւ Էրիգաիսին։
Հիշեցնենք, որ առաջին օրն անցկացված երեք տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Սեմ Շենքլանդին, հնդիկներ Բ․ Ադհիբանին եւ Գուջրատի Վիդիտին։